Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցրած Անահիտ Բախշյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ցանկացել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական շտաբ բացել, բայց չի կարողացել: Ի դեպ, այդ խնդրին բախվել է նաև Շիրակի մարզից «Ելք» դաշինքի անդամ Սոֆյա Հովսեփյանը: Նա ևս չի կարողացել շտաբ բացել:
«Մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ, խնդրում են ընտրություններից հետո իրենց տարածքներն անվճար ու երկարաժամկետ տրամադրել, բայց հիմա վախենում են կորցնել այն ամենը, ինչ ունեն: Մարդկանց մեջ վախի մթնոլորտ են սերմանել այնպես, որ անգամ մարդն իր գույքի տերը չէ, վախենում են ինչ-որ բան անել: Այս երևույթը մարզերում ավելի խորացած է»,- լրագրողներին ասաց Սոֆյա Հովսեփյանը:
Չնայած այս ամենին` Անահիտ Բախշյանը նշեց, որ ամեն բան կախված է հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ճիշտ մոտեցումներից: Նա անբարոյականություն համարեց վերջերս շրջանառվող թեզը, թե կարելի է վերցնել ընտրակաշառք, սակայն ընտրել նրան, ում ցանկանում ես: «Եթե քաղաքական ուժը լավ ու ճիշտ համոզի, եթե նրա ցուցակի մարդիկ վստահություն ներշնչեն, ժողովուրդը կկողմնորոշվի, քանի որ, միևնույն է, կլինեն մարդիկ, ովքեր չեն մասնակցի ընտրությանը կամ առանց կաշառք չեն մասնակցի: Այնքան մարդիկ կան, որոնք հիմա լուրջ խոստումներ են տալիս, բայց չէ՞ որ երեկ պաշտոն ունեին, բա ինչո՞ւ բան չփոխեցին, բա թող անեին»,- ասաց Բախշյանը: