Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Այսօր՝ ապրիլի 17-ին, ռինգ դուրս եկան մեր երեք ներկայացուցիչները:
Իր առաջին մենամարտում գեղեցիկ հաղթանակ տոնեց իգական սեռի մեր միակ ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը, ով առավելության հասավ Ավստրիալիան ներկայացնող Տրավերս Տիֆֆանիի նկատմամբ:
Ցավոք, մեր մյուս բռնցքամարտիկները չկարողացան իրենց մենամարտերը ավարտել հաղթանակով: 91 կգ քաշային կարգում հանդես եկող Սերյոժա Հակոբյանը հավասար պայքարում զիջեց թուրք Մուհամեդ Այդիին, իսկ իր առաջին մենամարտը հաղթանակով ավարտած Արսեն Պողոսյանը պարտվեց Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարին:
Վաղը՝ ապրիլի 18-ին, ասպարեզ դուրս կգա 75 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Պետրոսյանը, ով կմենամարտի ադրբեջանցի Շամիլ Ալիևի հետ: