Բռնցքամարտի աշխարհի առաջնություն. Նարեկ Մանասյանը և Ժորա Համազարյանը հաղթանակներ տոնեցին
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Հայ մարզիկներից այսօր առաջինը ռինգ դուրս եկավ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը Վրաստանը ներկայացնող Ռաթի Տլաշաձեն էր: Նարեկը բավականին գեղեցիկ մենամարտ անցկացրեց և մրցավարների միաձայն որոշմամբ ճանաչվեց հաղթող: Հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Ժորա Համազարյանը, ով համառ և անզիջում պայքարում առավելության հասավ սերբ Ֆլորան Սաբոյի նկատմամբ: Ցավոք, պարտություն կրեց 46-49 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Հովհաննիսյանը, նա 1/16-րդ եզրափակիչում զիջեց Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինին: