Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկան Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովն ու Արամ Ավագյանը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3 ռաունդներում էլ առավելության հասավ կորեացի Լիմ Հյունչուլի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը 3 ռաունդներում էլ պարտվեց Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիչոն, Բելառուսիան ներկայացնող Ասանաու Դմիտրիին: 1/8 եզրափակիչ փուլում Հովհաննեսը կմրցի Թուրքմենստանը ներկայացնող Ազիզ Բեբիտովի հետ: Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:
Հայաստանի 3-րդ պատվիրակը՝ Կորյուն Սողոմոնյանը ռինգ դուրս կգա վաղը: Մեր մարզիկի մրցակիցը 1/16-րդ փուլում կլինի Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզը: