Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող` բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մեկնարկային օրը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար:
Ռինգ դուրս եկած մեր երկու բռնցքամարտիկները՝ 46-49 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Հովհաննիսյանը և 52 կգ քաշային Արսեն Պողոսյանը, իրենց մենամարտերն ավարտեցին հաղթանակով: Արթուր Հովհաննիսյանը առավելության հասավ կորեացի Կիմ Ուոնհոյի նկատմամբ, իսկ Արսեն Պողոսյանը պարտության մատնեց նիգերիացի Այանկոլ Օկեյջեմիին: Ընդ-որում` մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթեցին բացահայտ առավելությամբ:
Տեղեկացնենք, որ Արթուր Հովհաննիսյանը իր երկրորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 19-ին և կմրցի իռլանդացի Իրվին Բրենդանի հետ: Արսեն Պողոսյանի մրցակիցը կլինի Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարը: Մենամարտը կկայանա ապրիլի 17-ին, իսկ վաղը՝ ապրիլի 15-ին, ասպարեզ դուրս կգա 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, ով կմենամարտի Թուրքիան ներկայացնող Ահմեդ Միցիկի հետ: