|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Արամ Մանուկյանին բերման ենթարկելու փորձի վերաբերյալ։
«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.09.2015 թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա (Բաղրամյան պողոտայի թիվ 19 շենքի հարևանությամբ` ԱԺ-ի ցանկապատին հարող տարածքում` մայթի վրա) և հետադարձ` Բաղրամյան պողոտա-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով նախատեսված երթը:
Երթի մասնակիցները, սակայն, շրջանցելով Երևանի քաղաքապետարան ներկայացված իրազեկման պայմանները, երթն ընդհատել են ՀՀ Ազգային ժողովի ցանկապատին հարող տարածքում և իրականացրել հավաք:
ՀՀ ոստիկանությունը հավաքի ղեկավարներին նախազգուշացրել է, որ հավաքն անցկացվում է իրազեկման պայմանների խախտմամբ (իրավախախտում՝ նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1801 հոդվածի 1-ին մասով):
Հավաքի ղեկավարներից պահանջվել է միջոցներ ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, սակայն վերջիններս հրաժարվել են կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու իրենց պարտականությունը:
Հավաքի մասնակիցների կողմից օրենքով նախատեսված իրենց պարտականությունը չկատարելու հիմքով (իրավախախտում` նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1801-րդ հոդվածի 11-րդ մասով) հավաքի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին:
Ոստիկանության սպաների կողմից` բերման ենթարկվողների մեջ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանին տեղում նկատելուց հետո, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը, պատգամավորի նկատմամբ որևէ միջոց չի կիրառվել»,–ասվում է պարզաբանման մեջ: