Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանափոխության պահանջով հանրահավաք իրականացնելիս Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 21 քաղաքացի։ Այս մասին հայտնել են ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նշենք որ Կառավարության շենքի բակում իրավիճակը լարվել էր, քաղաքացիները փորձում էն մտնել շենք եւ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Մի քանի շարք կազմած, սաղավարտներով ու վահաններով զինված կարմիրբերետավորները վահաններով պաշտպանում են շենքը քաղաքացիներից՝ թույլ չտալով նրանց մտնել շենք:
Քանի որ հավաքը դուրս է եկել խաղաղ լինելու շրջանակներից, դուրս է եկել վերահսկողությունից, ոստիկանությունը որոշում է կայացրել, որպեսզի դադարեցվի հավաքը: Այս մասին, կառավարության շենքի մոտ դիմելով Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով հանրահավաքի կազմակերիչներին, ասաց ոստիկանության ներկայացուցիչը: