|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ու նրա թիկնազորին բերման ենթարկելու մասին լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ ոստիկանությունը բերման է ենթարկել Գագիկ Խաչատրյանին և նրա թիկնազորին` ավտոշարասյունի ուղեկցությամբ շրջելու պատճառով: