կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-03 11:27
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, ՀԵՄ ԿՎ անդամներ Հովհաննես Ստեփանյանին, Գոռ Սարգսյանին և այլոց բերման ենթարկեցին

ԱԺ շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, ՀԵՄ կենտրոնական վարչության անդամներ Հովհաննես Ստեփանյանին և Գոռ Սարգսյանին, ինչպես նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Տարոն Մանուկյանին և այլոց՝ հայտնում է Yerkir.am-ը։

Մինչ այդ Գեղամ Մանուկյանը ելույթ էր ունեցել՝ նշելով, որ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել և, հերթական անգամ, իշխանությունը փորձ է անում շատ հապշտապ սահմանադրական օրենքների  փոփոխություններ իրականացնել։

«Հիմա էլի ձևախեղում են դատական համակարգը, նոր մի հատուկ կարգ են մտցնում՝ նոր դատավորների նշանակման հարց ունեն, որովհետև շատ հաճախ վերջին շրջանում մենք ականատես եղանք, որ իրավապահ համակարգի ուղղակի անթույլատրելի ցանկացած կարծիք արտահայտողին մեկուսացնելու, բանտարկելու՝ այս իշխանության կույր տենչանքին շատ դատավորներ դեմ էին արտահայտվում, որովհետև շատ դատավորներ հասկանում են, որ մի օրով ապրել չի լինի Հայաստանում։ Ի վերջո, օրենքի խախտումը պատասխանատվություն է ենթադրում, և հիմա իշխանությունը որոշեց՝ լավ, չեք կալանավորում, ես ուրիշ ձև կանեմ, կփոխեմ օրենքը։ Այս Ազգային Ժողովը ամբողջ իր գործունեության ընթացքում գործել է մի տրամաբանությամբ՝ ինչն իրենց խանգարում է՝ իրենց անօրինականությունները գործի դնել, իրենք ուղղակի օրենք են փոխում»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ, ըստ որի խափանման միջոց ընտրելու գործերը պետք է քննեն հատուկ այդ հարցերում մասնագիտացած առանձին դատավորներ:

Մանրամասն՝ տեսանյութում․