կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-03 21:14
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա անձին բերման ենթարկելու ձև չէր. Անի Սամսոնյանը՝ ՀՅԴ ՀԵՄ-ի ցուցարարին բերման ենթարկելու մասին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության՝ ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման ենթարկված ցուցարարներին են այցելել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ տեղեկացնում է Yerkir.am-ը: 

Պատգամավորները տեղում պատասխանել են լրագրողների հարցերին՝ օրվա իրադարձությունների վերաբերյալ հնչեցնելով գնահատականներ և տեսակետներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանությունը բռնի ուժ էր  կիրառել ԿԳՄՍ նախարարության դիմաց անհնազանդության խաղաղ գործողություն իրականացնող ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստների նկատմամբ․ 24 խաղաղ ցուցարար բերման էր ենթարկվել ․ 19 հոգու տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոնի բաժին, ևս 5 հոգու՝ Էրեբունու բաժին։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց և ակնկալում էին նախարարի հետ հանդիպում։ Նախարարությունից, սակայն, հայտնեցին, որ հանդիպման համար կա հատուկ ընթացակարգ, որից հետո երիտասարդները՝ ճեղքելով ոստիկանական պատը, հավաքվեցին դռան դիմաց, ինչի ժամանակ էլ ոստիկանությունը՝ բիրտ մեթոդներ կիրառելով, հեռացրեց ցուցարարներին։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի և ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի մանրամասները՝ տեսանյութով.