Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ գործը:
Գործով ամբաստանյալ Արշակ Սվազյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Լիանա Բալյանը:
43-ամյա ամբաստանյալը հայտնեց, որ ինքը ծնվել է Թալինի շրջանի Արեգ գյուղում, սակայն ներկայումս բնակվում է Երևանում, ունի 2 զավակ՝ 19 և 20 տարեկան: Սվազյանը հայտնեց, որ ինքը նախկինում դատապարտված չի եղել, սակայն դատավորի հուշումից հետո հայտնեց, որ մեկ անգամ` 2001-ին, Մալաթիայաի դատարանի վճռով դատապարտվել է 3 տարվա ազատազրկման մաքսանենգության համար, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը և նրա նկատմամբ փորձաշրջան նշանակել: Վճռաբեկ դատարանը համաներման ակտով նրան ազատ է արձակել: Ամբաստանյալը նշեց, որ մեկ անգամ էլ իր նկատմամբ գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով, սակայն հետո քրեական հետապնդումը դադարեցվել է:
Նշենք, որ այս գործով մեղադրանքը պաշտպանում է Երևան քաղաքի դատախազ Մարգարյանը: Քիչ առաջ տուժող Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Խաչատրյանը դատախազի դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Նա հայտնեց, որ նախաքննության ընթացքում լրատվամիջոցներով բազմիցս նշվել են ծեծը կազմակերպողների անունները, սակայն դատախազն այդ կապակցությամբ որևէ գործողություն չի իրականացրել:
Դատախազն այդ կապակցությամբ ասաց, որ դրանք ներկայացուցչի երևակայության արդունքն են և իրականության հետ որևէ առնչություն չունեն:
Դատավորը մտավ խորհրդակցական սենյակ` դատախազի դեմ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: