|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր առավոտյան բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի նախագահ Ժիրայր Սեֆիլյանին, նրա եղբորը՝ Թորոս Սեֆիլյանին, ով վերջերս է ժամանել Հայաստան, Վարուժան Ավետիսյանին և Պավլիկ Մանուկյանին: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը:
Նա ասաց, որ եթե բերման ենթարկվածներին 3 ժամից ազատ չարձակեն, իրենց գործողությունները հնարավոր է դառնան անկառավարելի: Հակոբյանի խոսքով՝ այս քայլով իշխանությունները ցանկանում են հաշվեհարդար տեսնել Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ: Նա շեշտեց, որ իրենց թիմակիցները հենց հիմա էլ պատրաստ են փողոց դուրս գալ:
Հակոբյանը հավելեց, որ ապրիլի 24-ի իրենց ակցիան անպայման իրականացնելու են, եթե, իհարկե, մինչ այդ իրավիճակը անկառավարելի չդառնա:
Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀԽ-ի՝ Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակում: