Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատության հրապարակում երդման արարողությունից հետո, երբ ավարտվեց հանրահավաքը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց գնալ տուն ու հավաքվել հրապարակում այսօր երեկոյան, մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ որոշել են երթ իրականացնել դեպի Բաղրամյան փողոց, որը փակ է ամբողջությամբ:
Այն բանից հետո, երբ մի քանի ակտիվիստներ որոշել են, շրջանցելով ոստիկաններին, քայլել դեպի Կասկադ, շուրջ 15-20 ոստիկաններ շրջափակել են բնապահպան ակտիվիստներից Եղիա Ներսիսյանին եւ Վարդգես Պետրոսյանին, որից հետո նրանց տարել են՝ իբրեւ թե չենթարկվելու համար: Այս մասին հաղորդում է ԳԱԼԱ-ն:
Yerkir.am-ը կատարվածի վերաբերկալ պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանությունից, սակայն նրանք մինչ այժմ որևէ տեղեկություն չեն հայտնում: