Փոխարժեքներ
25 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Կոպենհագենի դատարանը չորս ամսվա ազատազրկման է դատապարտել Դանիայի վարչապետին հարվածած Լեհաստանի քաղաքացուն: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Հունիսի 7-ին Կոպենհագենի Կուլտորվետ հրապարակում լեհը բռունցքով հարվածել էր Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի ուսին։ Նշվում է, որ պատժաժամկետը բանտում անցկացնելուց հետո դատապարտյալը կարտաքսվի և առաջիկա վեց տարիներին իրավունք չի ունենա վերադառնալ Դանիա:
39-ամյա լեհը հարձակումից անմիջապես հետո կալանավորվել էր և մինչև դատաքննությունը մնացել էր կալանքի տակ։ Հետաքննության ընթացքում նա խոստովանել է նաև այլ հանցագործություններ գործելու, այդ թվում՝ սեռական ոտնձգություններ և խարդախություններ կատարելու մասին։ Այնուհանդերձ, հարձակվողը դատարանում հայտարարել է, որ չի ընդունում մեղքը՝ նշելով, որ Ֆրեդերիկսենին հարվածելու պահին խմած է եղել, բայց ոչ հարբած։