Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Արդարություն տուժածների համար» միությունը Թուրքիայում ուսումնասիրել է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում գրանցված իրավախախտումները և այդ մասին զեկույց հրապարակել։
Ըստ Diken-ի` 2018 թվականի օգոստոսի 2-ից սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում միությունը հարցումներ է անցկացրել ռեժիմից տուժած 3․776 քաղաքացու շրջանում: Արդյունքում` հայտնի է դարձել, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում դատական վարույթ է իրականացվել շուրջ 446.000 քաղաղացու նկատմամբ, իսկ 33.000 մարդ հայտնվել է բանտերում` Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական խմբավորման անդամ լինելու կամ հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով:
Երկրում հաստատված արտակարգ դրության պատճառով տուժածների 67․8 տոկոսը համոզված է` բանտերի աշխատակիցները բանտարկյալների նկատմամբ մարդկային վերաբերմունք չեն ցուցաբերում։
Զեկույցում ուշագրավ տեղեկություն է տեղ գտել` ներկայումս Թուրքիայի բանտերում մինչև 2 տարեկան առնվազն 700 երեխա է գտնվում։