կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-14 06:02
Առանց Կատեգորիա

Նյուտոնի խնձորենին "բանտարկվել է"

Նյուտոնի խնձորենին "բանտարկվել է"

Նյուտոնի խնձորենին, որի տակ նստած մեծ գիտնականը հայտնաբերել է երկրի ձգողականության ուժը, առանձնացվել է ուռենու շիվերից պատրաստված` 60 սանտիմետր բարձրությամբ ցանկապատով:

Նման քայլի են որոշել դիմել զբոսաշրջիկների պատճառով, որոնք անընդհատ տրորել են ծառի շրջակայքը, ինչը կարող էր վնասել ծառարմատները։ Որոշ հետաքրքրասերները նույնիսկ նստել են ծառի տակ։ Վերջին շրջանում ծառը տեսնել ցանկացողների թիվը կրկնակի աճել է։ Ներկայումս Լինքոլնշիր դքսության Վուլստորպ ընտանեկան կալվածք է այցելում ավելի քան 33 հազար մարդ: