Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին գործող իշխանությունները նոր թափով վերսկսեցին «ազատագրել» այն համայնքները, որտեղ ըտրությունների արդյունքում պարտություն էին կրել։
ՏԻՄ ցանկացած ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի հաջողությունը նրան չի երաշխավորում գործող հակասահմանադրական ընթացքը փոխելու հնարավորություն։ Իշխանության ուղղահայացը նման թեկնածուներին ստիպում է խաղալ իր կանոններով կամ հաշվեհարդար տեսնել նրանց հետ։
Այժմ իշխանական ամբողջ ուղղահայացը կառուցված է այնպես, որ համայնքապետերը շատ դեպքերում հնարավորություն չունեն ինքնուրույն բյուջետային քաղաքականություն վարել։ Բյուջետային հոսքերի կենտրոնացումը ստիպում է «ոչ յուրային» համայնքապետերին կամ խոնարհվել իշխանության առաջ կամ պարզապես ենթարկվում են անօրինական ճնշումների։
2021–2023 թվականներին Հայաստանում բազմաթիվ համայնքապետեր, ովքեր կայացած ընտրությունների ընթացքում հաղթել էին իշխանական թեկնածուներին՝ կամ հեռացվել են կեղծ պատրվակներով կամ նույնիսկ բանտարկվել։
Ժողովրդի կողմից ընտրված համայնքապետերի ձերբակալություններից կամ հեռացնելուց հետո «Քաղաքացիական պայմանագիրը» մշտապես զրկեց ժողովրդին ընտրական իրավունքից. փոխարենը կուսակցությունն ամենուր իր անփոփոխ ձեռագրով իշխանությունը համայնքներում հանձնեց հավատարմության երդում տված յուրայինների:
Իշխանությունների հակաօրինական գործողությունները չի նշանակում, որ ընդդիմությանը պետք չէ միավորվել համայնքներում իշխանության համար պայքարում։ Ուղղակի պատրանքներ չպետք է լինեն. որպեսզի ընտրությունները դառնան մարզային մակարդակով իշխանություն փոխելու իրական գործիք, պետք է փոխվի ողջ քաղաքական և միջբյուջետային հարաբերությունների համակարգը։
Փաշինյանի օրոք Հայաստանի բյուջետային համակարգը վերջապես դարձել է ունիտար, և թեև իշխանությունները անընդհատ խոսում են մարզերի օգտին ֆինանսական ռեսուրսների և բյուջետային լիազորությունների վերաբաշխման անհրաժեշտության մասին, դեռևս լուրջ առաջընթաց չի գրանցվել։
Ժամանակը ցույց տվեց, որ, համայնքային ընտրություններում հաղթանակ տարած ցանկացած ընդդիմադիր թեկնածու գրեթե դատապարտված է դառնալ իշխանական ուղղահայացի անիվն ու պտուտակը կամ հակաօրինական ճանապարհով ենթարկվելու է բազմաթիվ բռնաճնշումների նրա կողմից։
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ,
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր