| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ դատարանը սոմալեցի երկու ծովահենի ցմահ ազատազրկման է ենթարկել` 2011 թվականի փետրվարին Quest զբոսանավի վրա չորս ամերիկացու գերի պահելու, այնուհետեւ սպանելու համար. հաղորդում է BBC-ն:
Ալի Աբդի Մոհամեդը եւ Բուրխան Աբդիրահման Յուսուֆը առաջին ծովահեններն են, որոնց համար նման դատավճիռ է կայացվել, իսկ նրանց խմբի մյուս երեք անդամները հավանաբար մահապատժի կենթարկվեն:
Ծովահենները Quest զբոսանավը գրավել են Օմաբնից 250 մղոն հեռավորության վրա փետրվարի 19-ին: 17 մետր երկարություն ունեցող զբոսանավը պատկանելիս է եղել կալիֆոռնիացի ամուսիններ Սքոթ եւ Ջին Ադամներին: Նրանք միսիոներներ են եղել եւ նավով ճամփորդելիս են եղել` սկսած 2004 թվականից: Նրանք Աստվածաշունչներ են բաժանել աշխարհի տարբեր երկրներում:
Օմանի ափերի մոտ նրանց միացել են եւս երկու ամերիկացի` Սիեթլից: