կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-21 11:34
Հասարակություն

Վարչապետը հանձնարարեց բնակարանների ձեռք բերման գործընթացում վերացնել խոչընդոտները

Վարչապետը հանձնարարեց բնակարանների ձեռք բերման գործընթացում վերացնել խոչընդոտները

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ խոսեց կառավարության մի որոշման մասին, որը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Խոսքը «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է, որով բնակարանների ձեռք բերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսները վճարվում են պետության կողմից՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը:

 

Որոշմամբ կառավարությունը երկու խնդիր էր լուծել՝ աջակցել քաղաքացիներին՝ առավել մատչելի պայմաններով լուծել բնակարանային խնդիրը և նպաստել բնակարանաշինությանը:

 

«Այս նախաձեռնության կյանքի կոչելը շատ կարևոր է, և պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի այդ հնարավորությունից: Սակայն ներկայումս քաղաքացիներից ահազանգեր են հնչում, որ պրոցեսը բավական բարդ է, մեխանիզմները՝ ոչ այդքան հասկանալի»,- ասաց վարչապետը և հանձնարարեց ֆինանսների նախարարությանը` կարճ ժամանակում ուսումնասիրել բարձրացված խնդիրները: