Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրանք Փալոնեն Կոնգրեսում կոչ է արել արհեստական խոչընդոտները վերացնել և զարգացնել ԱՄՆ-ի և Արցախի միջև հարաբերությունները՝ ներկայացնելով «ԱՄՆ-Արցախ ճանապարհորդություն և կապ» բանաձևը: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:
Ըստ Asbarez-ի՝ կոնգրեսականը նշել է, որ Արցախում հաջողված ժողովրդավարական կառավարություն է գործում, և ոչինչ չպետք է խոչընդոտի ԱՄՆ-ի և այլ երկրների հետ փոխգործակցությանը:
«Սեպտեմբեր ամսին իմ այցը Արցախ դարձյալ ցույց տվեց այն մեծ հաջողությունները, որ Արցախը ձեռք է բերել վերջին տարիներին, և ուրիշներին էլ պետք է տրվի նույն հնարավորությունը: Արագ զարգացող երկրներին, օրինակ` Արցախին, ճանաչումը չընդունելու միջոցով խոչընդոտելու փոխարեն ԱՄՆ-ը պետք է ընդունի և խրախուսի նրանց պաշտոնական գործողությունների միջոցով»,- ասել է Փալոնեն:
Կոնգրեսականի ներկայացրած բանաձեւն ընդգծում է Արցախի հավատարմությունը խաղաղ նախաձեռնություններին, ինչպիսին կոնգրեսականներ Էդ Ռոյսի եւ Էլիոտ Էնգելի նախաձեռնությունն է, որը կոչ է անում շփման գծից դիպուկահարների և ծանր հրետանու հեռացում, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում:
Փաստաթուղթը կոչ է անում ԱՄՆ կառավարության բոլոր մակարդակներում պաշտոնատար անձանց թույլ տալ այցելել Արցախ և բաց ու անմիջական շփվել հանրապետության գործընկերների հետ, խրախուսել Արցախի պաշտոնյաների և ԱՄՆ գործադիր ու օրենսդիր ներկայացուցիչների միջև անմիջական շփումները:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին բանաձևի ներկայացման համար: