կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-03 14:10
Հասարակություն

Վարչապետը նախարարներին հանձնարարեց գոնե ամիսը մեկ լինել մարզերում

Վարչապետը նախարարներին հանձնարարեց գոնե ամիսը մեկ լինել մարզերում

Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կառավարության անդամներին, որ յուրաքանչյուր նախարար գրաֆիկ ունենա եւ ամիսը գոնե մեկ անգամ այցելի մարզեր:

 

Հովիկ Աբրահամյանը շեշտեց. «Շատ կարեւոր եւ պարտադիր է, որ յուրաքանչյուր նախարար գոնե ամիսը մեկ անգամ այցելի մի մարզ, ծանոթանա խնդիրներին, ընդհանրապես, ժողովրդի հետ հանդիպի, քննարկումներ, լսումներ եւ այլն կազմակերպի, թե ինչ պրոբլեմներ ունի մեր ժողովուրդը: Եվ շատ կարեւոր է, որ մեր կառավարությունը շփվի մեր հասարակության, մեր հանրության, մեր ազգաբնակչության հետ»:

 

Մարզեր այցելություններն ու պայմանավորվածությունները համակարգելու խնդիրը հանձնարարվեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: