|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գլխավոր դատախազին: «Կխնդրեի գլխավոր դատախազին` ուշադրություն դարձնել այս հարցին, որովհետև դիմել են ինձ և աշխատակազմին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Նրանք խնդրել են, որ գլխավոր դատախազն ընդունելություն կազմակերպի և ընդունի իրենց: Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերի, որոնց մասով հսկողությունն իրականացնում է ՀՀ դատախազությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դատախազին կարող է փոխանցել այն գրությունը, որում նշված են այդ ծնողների հեռախոսահամարները: