կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 11:25
Հասարակություն

Վարչապետը հանձնարարեց գազալցակայաններում անվտանգության ռեժիմներն ուժեղացնել

Վարչապետը հանձնարարեց գազալցակայաններում անվտանգության ռեժիմներն ուժեղացնել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչ այսօրվա` կառավարության հիմնական օրակարգի հաստատումը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեց, թե վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունների հետ կապված ինչ ուսումնասիրություններ ու նախաձեռնություններ են իրականացվել։

 

Նախարարը պատասխանեց, որ երեկ Արմավիրի մարզում գտնվող գազալցակայանը, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, վեց ամիս առաջ տուգանվել է 1 մլն դրամով, հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ, որոնք ընկերությունը պետք է վերացներ, սակայն չի արել։

 

«Ես երեկ հանձնարարել եմ, որ բոլոր գազալցակայանների հետ տարվող աշխատանքները ակտիվացնեն, որ ես Ձեզ ներկայացնեմ՝ ինչ իրավիճակ է այնտեղ: Բոլոր թերությունները Ձեզ անձամբ կզեկուցեմ: Եթե կարիքը լինի` դրանց շահագործումները կդադարեցնենք»,-ասաց նախարարը:

 

Վարչապետը հանձնարարեց. «Ես հանձնարարում եմ անվտանգության ռեժիմները խիստ վերահսկել, դա շատ կարևոր է»։