Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց որոշում, ըստ որի` պետք է ուժը կորցրած ճանաչել կառավարության` 2016 թ. հունվարի 14-ի «2016 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» N 5-Ն որոշման 7-րդ կետը: Որոշումը նախատեսում է`
- հանձնարարել բոլոր մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին` հսկողության տակ վերցնել ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման օրինականության ապահովման հարցը.
- ապահովել տարածքային մակարդակում աջակցող ցանցի ձևավորման, սոցիալական համագործակցության համաձայնագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև համաձայնագրի շրջանակում ձևավորված համակարգող խորհուրդների գործունեության մշտադիտարկումը: Սույն նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի մոտ 2016 թվականի փետրվարի 2-ին կայացած խորհրդակցության (ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ Կոտայքի և ՀՀ Արագածոտնի մարզերի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում իրականացված ստուգումների վերաբերյալ) արդյունքում տրված հանձնարարականով:
ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 5-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված է, որ ՀՀ պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը Նախագծով առաջարկվում է հանել տնտեսումների հաշվին լրացուցիչ եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելու դրույթը, դրանով պայմանավորված` ազատված ֆինանսական միջոցներն ավելի հասցեական օգտագործելու նպատակով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ այդ խնդիրը ծագել է Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում, երբ սոցիալական ապահովության գործակալությունները կառավարությանն էին ներկայացնում իրենց աշխատանքները:
«Այնտեղ, իրոք, կար բաց, և այս որոշումով նախ մենք կրճատում ենք այդ գումարի չափը: Եվ այդ աջակցության խորհուրդները, կարծես, ֆորմալ բնույթ էին կրում: Հիմա հանձնարարել եմ պատկան մարմիններին, որ ուշադրություն դարձնեն գումարի բաշխման անաչառությանը և արդյունավետությանը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ճիշտ կլինի, որ կառավարության աշխատակազմը, տարածքային կառավարման նախարարն ու արտակարգ իրավիճակների նախարարը ուշադիր լինեն, որ գումարները հասնեն այն մարդկանց, ովքեր, իրոք, ունեն այդ օգնության կարիքը: