կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 11:22
Հասարակություն

Վարչապետը հանձնարարեց մշտադիտարկել դեղեր ներկրող 4 կազմակերպությունների գործունեությունը

Վարչապետը հանձնարարեց մշտադիտարկել դեղեր ներկրող 4 կազմակերպությունների գործունեությունը

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին` զեկուցել դեղերի ոլորտում անցկացված մշտադիտարկման մասին:

Արմեն Մուրադյանը նշեց, որ առողջապահության նախարարության մասնագիտական խմբի կողմից իրականացվել է ուսումնասիրություն դեղերի ոլորտում, արձանագրվել է, որ լայն սպառում ունեցող 54 դեղերի գինը, 2015թ. դեկտեմբեր ամսվա համեմատ, նվազել է, որոշ դեղերի գինը նվազել է չորս տոկոսով, որոշ դեղերինը՝ յոթ տոկոսով:

Նախարարը տեղեկացրեց, որ շուտով ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի դեղերի մասին նոր օրենքը, արդեն ստացվել են տասնյակ առաջարկներ պատգամավորների կողմից, որոնց մեծ մասն ընդունվել է: Ըստ Մուրադյանի՝ դեղերի մասին նոր օրենքի ընդունմամբ կկարգավորվի դեղերի ոլորտը՝ արտադրությունից մինչև վաճառք:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց ուշադիր լինել, շարունակել մշտադիտարկումները, որովհետև չորս կազմակերպություններ ներկրում են դեղերի 65 տոկոսը, և պետք է հետամուտ լինել, որ այդ կազմակերպությունների կողմից դիրքի չարաշահում չլինի: