կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-22 22:06
Իրավական

Գյումրիում մոր և որդու սպանության մեջ կասկածվում է նրանց վաղեմի ծանոթը

Գյումրիում մոր և որդու սպանության մեջ կասկածվում է նրանց վաղեմի ծանոթը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մոր և որդու՝ Սիրիկ Հակոբյանի և Սարգիս Հակոբյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2016 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15:20-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրու «Ֆանտաններ» թաղամասում բնակվող Սարգիս Հակոբյանը և նրա մայրը մի քանի օր է, ինչ չեն արձագանքում, վերջիններիս տնակից տհաճ հոտ է գալիս:

Դեպքի վայրի զննությամբ Գյումրի քաղաքի 228/268 տնակում հայտնաբերվել են նույն տնակի բնակիչներ 1936թ. ծնված Սիրիկ Հակոբյանի և 1960թ. ծնված Սարգիս Հակոբյանի դիակները: Պարզվել է, որ մոր և որդու մահը հետևանք է նրանց նկատմամբ կիրառված բռնության. մահվան պատճառ է  հանդիսացել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումը, որին բերել է փակ բութ գանգուղեղային վնասվածքը: Բացի նշված վնասվածքից, որդու՝ Ս.Հակոբյանի մոտ հայտնաբերվել են նաև ձախից 5-6-րդ կողոսկրերի կոտրվածքներ:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ,  որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ։

Կատարված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնղական միջոցառումների արդյունքում պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Քննությամբ պարզվել է, որ հունիսի 16-ին Հակոբյանները հյուրընկալել են վաղեմի ծանոթին՝ Գ.Խաչանյանին, ով գիշերել է նրանց տնակում։ Հաջորդ օրն առօրյա գործերն ավարտելուց հետո միասին հաց են կերել և ալկոհոլ օգտագործել, որին մասնակցել են մայր և որդի Հակոբյանները, Գ.Խաչանյանը և վերջինիս ընկերուհին։ Անձնական հարցերի շուրջ Ս.Հակոբյանի և Գ.Խաչանյանի միջև առաջացել է վիճաբանություն, ինչը  վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ  Գ.Խաչանյանի կողմից Հակոբյաններին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։

Սպանության կասկածանքով Գ.Խաչանյանը ձերբակալվել է և հարցաքննվել։ Քննություն է տարվում՝ կասկածյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։ 

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով: