Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում ապրիլի 18-ին մոր եւ դստեր սպանության գործով հարցաքննվել է մի քանի տասնյակ անձ, օրենքով սահմանված կարգով կատարվել մի շարք խուզարկություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Ալվարդ եւ Քնարիկ Շահումյանների սպանության, նրանց գույքն ավազակությամբ հափշտակելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալների համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը գույք հափշտակելու դիտավորությամբ մուտք է գործել Շահումյանների բնակարան եւ որպես զենք օգտագործվող առարկայի՝ կտրող-ծակող գործիքի գործադրմամբ բազմաթիվ վնասվածքներ հասցրել Ալվարդ Շահումյանի եւ նրա մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Դեպքի վայրի զննությամբ վերցվել են տարբեր փորձանմուշներ եւ նշանակվել դատագենետիկական փորձաքննություն։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հնարավոր վկաներ հայտնաբերելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։