Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անչափ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, ի թիվս, այլ կառույցների, կազմակերպությունների, պետությունների, ընդունեց նաև հենց Միջազգային եվրոպական շարժումը, որը եվրոպական ինտեգրացիային նպաստող համաեվրոպական կազմակերպություն է: Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ապրիլի 25-ին Ռիգայում ընթացող Գլխավոր ասամբլեայի նիստին միաձայն ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ասաց «Հայաստանի Եվրոպական բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:
«Միջազգային եվրոպական շարժումն առանձնահատուկ դեր ունի Եվրոպայում եվրոպական արժեքների և եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման մեջ: Ու հայտնի է, որ Եվրոպական շարժումը Եվրոպայի խորհրդի հիմնադիրն է: Հույս ունենք, որ Ցեղասպանության իրազեկվածության մասին բարձրացման տեսանկյունից բանաձևն իսկապես շատ կարևոր հետևանքներ կունենա»,- ասաց Էդուարդ Լորենցո Օչոան: Հիշեցնենք, որ բանաձևն ընդունվել է միաձայն. «Միջազգային եվրոպական շարժումն իր ձայնով միանում է ավելի քան 20 պետություններին, մի շարք միջազգային կազմակերպություններին և կառույցներին , այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանին (1987թ. և 2015թ.), Եվրոպայի խորհրդին (2001թ.) և Եվրանեսթ ԽՎ-ին (2015թ.), որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»: ՀԵԲ տնօրենը բանաձևի միաձայն ընդունվելու փաստը ևս մեծ ձեռքբերում է համարում, քանի որ կազմակերպությանն անդամակցում են կազմակերպություններ Թուրքիայից և Ադրբեջանից: «Եվ սա նաև կարող է որոշակի իմաստով դիտարկվել խրախուսանք այն կազմակերպություններին, գիտնականներին ու քաղաքական գործիչներին, նկատի ունեմ` Թուրքիայից, որոնք փորձում են Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնել այս երկրում»,- ասաց նա։
ՀԵԲ նախագահը հայտարարեց նաև, որ հույս ունեն, որ բանաձևի շնորհիվ Միջազգային եվրոպական շարժումը նոր կազմակերպություններով կհամալրվի, մանավանդ, որ շատ մեծ աջակցություն է ստացել անդամ կազմակերպությունների կողմից և հատկապես՝ Ֆրանսիայի ու Իտալիայի ներկայացուցիչների: Որպես ամփոփում Էդուարդո Լորենցո Օչոան նշեց, որ բանաձևի ընդունումը ևս մեկ քայլ է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: