| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել էինք, որ Գերմանիայի խորհրդարանը հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակող բանաձևին հավանություն է տվել: Բանաձևը քննարկվեց, սակայն այդ քննարկումները ոչ մի տեղ չտարան:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գերմանաբնակ թուրք մտավորական, Համբուրգի երկրամասի պառլամենտի ձախերի խմբակցության ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն նշեց, որ երբ իրենք առաջ քաշեցին խորհրդարանում Ցեղասպանության բանաձևի քննարկման հարցը, գիտեին` դժվար ճանապարհ են անցնելու:
«Մենք 77 պատգամավոր ներկայացնող խումբ ենք և անելու ենք ամեն ինչ, որպեսզի խորհրդարանն ընդունի այդ բանաձևը: Բոլորս էլ գիտենք` ինչու է ձգձգվում բանաձևի ընդունումը. չի ընդունում, որովհետև այն իրենց ձեռնտու չէ: Մի բան փաստ է` եթե կառավարությունը չցանկանա, այն չի ընդունվի»,- ասաց Բուրգուջուօղլուն:
Նա նշեց նաև, որ իրենց առաջարկած բանաձևում /Կանաչների հետ համատեղ/ հստակ նշված է «ցեղասպանություն» եզրույթը, որը, սակայն, ապրիլի 24-ին Բունդեսթագում տեղի ունեցած քննարկման ժամանակ այդպես էլ չարտասանվեց. «Բոլորը նշում էին, որ, այո, ոճրագործություն է տեղի ունեցել, բայց խուսափում էին ցեղասպանություն բառն արտասանել: Ժամանակն է իրերն իրենց անունով կոչելու. այն, ինչ տեղի ունեցավ 1915-ի, ցեղասպանություն էր»:
Բուրգուջուօղլուի մեկնաբանմամբ` իրենք չեն թողնի, որ Գերմանիան թոզ փչի մարդկանց աչքերին` միայն ապրիլի 24-ին ինչ-ինչ ձևական քայլեր անելով, պետք է հասնել նրան, որ խորհրդարանն, ի վերջո, ընդունի Ցեղասպանության մասին բանաձև: