|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ պաշտպանել է ցեղասպանությունների կանխարգելման մասին բանաձևը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Կոնգրեսականների այս ակտիվությունը համընկել է «Խոստում» ֆիլմի ցուցադրության և «Մերժման ճարտարապետները» փաստագրական ֆիլմի ապագա շնորհանդեսի հետ։ Բանաձևը կոչ է անում օգտվել Հայոց ցեղասպանության դասերից Մերձավոր Արևելքում ապագա ցեղասպանությունները կանխելու համար։
Ցեղասպանությունների պատմության և Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից աճող ագրեսիայի դեմ աճող հետաքրքրությունը առաջ է բերել օրենսդիրների ուշադրությունը։ Դա արձանագրել է Հայ դատի գրասենյակը ամբողջ երկրում 200 օրենսդիրների հետ հանդիպումների արդյունքում։
Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոնգրեսականներին շնորհակալություն է հայտնել բանաձևին աջակցելու համար։