կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-02 15:09
Հասարակություն

Հայաստանը ողջունում է Բունդեսթագի կողմից Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը ողջունում է Բունդեսթագի կողմից Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը. Էդվարդ Նալբանդյան

ԱԳ նախարար Էդվարդ ‪Նալբանդյանի հայտարարությունը Գերմանիայի‪ ‎Բունդեսթագի կողմից Հայոց ‪‎ցեղասպանության ճանաչման վերաբերյալ.

«Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձևի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլև ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում։

Մինչ այսօր Գերմանիան և Ավստրիան, որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ, ընդունում են Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինը, ապա Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։

Միջազգային հանրությունը հարյուր մեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը»: