|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
Հ.Յ.Դ. Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հ.Յ.Դ. Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը ողջունում է Սիրիայի Խորհրդարանի կողմից հայերի դեմ գործադրված ցեղասպանության բանաձևի ընդունումը և շնորհավորում է սիրիահայությանն՝ այս կարևոր իրադարձության առիթով։
Հատուկ շնորհակալություն Սիրիայի իշխանությանն ու մանավանդ հյուրընկալ ժողովրդին, որ ապաստան շնորհեց հայության՝ ցեղասպանությունից ճողոպրած մնացորդներին։
Սիրիայի կողմից այս ճանաչումը և դատապարտումը կրկնակի կարևորություն ունի, որովհետև սոսկ իրողության հաստատումից այն կողմ է անցնում՝ վկայելով Թուրքիայի կողմից իր իսկ տարածքում գործադրված մեծ ոճրին Սիրիայի ժողովրդի ականատես լինելու հանգամանքը և կոչ ուղղելով պայքարելու ժխտման քաղաքականության դեմ։
Շնորհակալություն մանավանդ Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնաժողովին և նրա նախագահ դոկտոր Նորա Արիսյանին, ովքեր նախաձեռնեցին այս բանաձևի գործընթացը օրենսդիր պալատում։
Այս մեծ հաղթանակի համար կրկին շնորհավորում ենք սիրիահայությանը, Սիրիայի Խորհրդարանի հայազգի պատգամավորներին և Հայ դատի բոլոր նվիրյալներին։
Հ.Յ.Դ. Հայ դատի Կենտրոնական Խորհուրդ
13 Փետրվար, 2019»