|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը ցույց է տալիս Սիրիայի երկերեսանիությունը: «Սեփական ժողովրդին տարիներ շարունակ կոտորածների ենթարկած, միլիոնավոր մարդկանց տեղահանած և քիմիական զենք օգտագործելու տաղանդ ունեցող ռեժիմի երկերեսանիության պատկեր է: Շարունակվում է մարդկային դրաման, որի պատճառ է դարձել ռեժիմը, իսկ մեր սահմանին տեղի է ունենում պատմության ամենադաժան աղետներից մեկը»,-նշել է արյունալի պատմություն ունեցող և դաժանություններում ուրիշներին մեղադրող պետության ԱԳՆ խոսնակը. ըստ Yerkir.am-ի՝ նշված է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղ գտած հայտարարության մեջ:
Երեկ տեղեկացրել էինք, որ Սիրիայի խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Լիբանանից հետո դառնալով երկրորդ արաբական երկիրը: