|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Չեխիայի Սենատի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում այլ կրոնական և ազգային փոքրամասնությունների ցեղասպանությունը և Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նացիստների կողմից իրականացված ոճրագործությունները. այս մասին Yerkir.am-ին հայտնում են հանձնախմբից։
Այս առնչությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանն ասել է. «Հատկանշական է, որ 3 տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Չեխիայի օրենսդիր պալատը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս բանաձևը ևս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության լիարժեք միջազգային ճանաչման ուղղությամբ: Այս առիթով մենք կոչ ենք անում մնացյալ մի քանի ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններին, որոնք դեռևս չեն ընդունել նման բանաձևեր՝ կատարել իրենց հիշատակի պարտականությունը և հորդորել Թուրքիային վերջնականապես ճանաչել Ցեղասպանությունն ու տրամադրել արդար փոխհատուցումներ Հայոց Ցեղասպանության համար»:
Հիշեցնենք՝ մայիսի 20-ին Չեխիայի Խորհրդարանի Սենատը միաձայն ընդունել էր երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը նվիրված բանաձևը։ Այն ներկայացվել էր Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից։