կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-27 10:49
Աշխարհ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհրդի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը

ԱՄՆ Հայ  դատի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհրդի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը

ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել. Yerkir.am-ին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Բանաձևով՝ Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բանաձևում հատկապես շեշտադրվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերի միջոցով իրազեկելու կարևորությունը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից նման բանաձևի ընդունումը:

Ողջույնի խոսքում մասնավորապես նշվում է. «2019-ի նոյեմբերի 8-ին Վաշինգտոնում 13-0 միաձայն քվեարկությամբ Կոլումբիան միացավ 49 նահանգների և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ ճշմարտացի որոշմանը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Քաղաքային խորհուրդը նաև կոչ է արել Ցեղասպանության մասին իրազեկմանը միտված առարկան ներառել Վաշինգտոնի հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում»:

Հայոց ցեղասպանությւոնը հաստատող բանաձևի ամբողջական տեքստն՝ այստեղ: