Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ արգելափակել է ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը Սենատի կողմից. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է The Hill պարբերականը:
Սենատորն օգտվել է այն կանոնից, որի համաձայն՝ մեկ սենատոր հնարավորություն ունի վետո դնելու ամբողջ պալատի կողմից բանաձևի ընդունման վրա:
«Քիչ առաջ հանդիպեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով: Ես հույս ունեմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- հայտարարել է Գրեհեմը Սենատի նիստում, որ հեռարձակվում էր հեռուստատեսությամբ:
Գրեհեմը մանրամասնել է նաև, որ սենատորները չպետք է «գույներ հաղորդեն» պատմությանը կամ վերաշարադրեն այն:
Նիստի ընթացքում բանաձևի ընդունման առաջակությամբ է հանդես եկել Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ անդամ Ռոբերտ Մենենդեսը:
«ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը պետք է ազնվորեն արտացոլի մարդու իրավունքների և մարդկության դեմ հանցագործությունների խախտումները, ինչպես նաև էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 13-ին, Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն էր տարածել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ստվերում է թուրք-ամերիկյան հարաբերությունները:
Հիշեցում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ձայների՝ 405 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: