կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-15 15:48
Իրավական

Մեկնարկեց Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով մեղադրյալների պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը

Մեկնարկեց Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով մեղադրյալների պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմած տեղի ունեցած ազմկահարույց սպանությունների մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), Սարգիս Հախանումյանի (Տլե) և Վահան Հակոբյանի (Գաստիկ) նկատմամբ առաջին ատյանի դատարանի՝ կալանավորելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքի քննությունը:

 

Yerkir.am-ի լրագրողը դատարանից հայտնում է, որ գործով դռնփակ նիստը նախագահում է դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը: Առաջինը քննարկվելու է Վահան Հակոբյանի, ապա` Սարգիս Հախանումյանի, այնուհետև Սարգիս Գրիգորյանի կալանվորման դեմ բողոքը: Նշենք, որ գործով մեղադրյալների շահերը դատարանում ներկայացնում են փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը:

 

Պաշտպանները միջնորդել են վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումները կամ թույլատրելի ճանաչել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

 

Հիշեցնենք, որ մարտի 4-ին երեք դիմակավորված անձինք տարբեր տեսակի զենքերից կրակ էին բացել կալանավայրի ավտոկայանատեղիի ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը` Լևոն Ղազարյանը, Դերոն` Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: Հանցագործները դեպքի վայրում էին թողել զենքերը և փախուստի դիմել` շարժվելով Նուբարաշենի շենքերի ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ`  ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: