|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի և նրա ընկերների սպանության, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող` 29-ամյա Սարգիս Գրիգորյանին ( Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանին (Տլե) և նրա հասակակից Վահան Հակոբյանին (Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ հիշյալ անձանց հայտնաբերելու նպատակով ոստիկանությունը հարցաքննում է նրանց հարազատներին, մտերիմներին, ծանոթներին: Մեր տեղեկություններով՝ հետախուզվողներից Սարգիս Գրիգորյանի գտնվելու մասին տեղեկություններ ստանալու ակնկալիքով ոստիկանությունը բերման է ենթարկել և հարցաքննում է նրա ազգականին, ով շոու-բիզնեսում հայտնի թամադա է: Մեր տեղեկություններով` նա այժմ գտնվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում, նրա անունը կհրապարակենք առաջիկայում: