Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Shamshyan.com-ը գրում է. «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան էր բերվել «Թիզ Կարեն» մականվամբ Երևան քաղաքի Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի 1/7 շենքի 34 բնակարանի բնակիչ, 38-ամյա Կարեն Լյովայի Երեմյանը, ում համար ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և Կ. Երեմյանը վերցվեց երկամսյա կալանքի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված դատարան են բերել ևս մի քանի հոգու, որոնց համար ԱԱԾ քննչական վարչությունը դիմել է դատարան, որպեսզի նրանց նկատմամբ նույնպես ընտրվի երկամսյա կալանք: Այս պահին 1 հոգու նկատմամբ նույնպես դռնփակ դատական նիստ է սկսվել»:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: