Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. «Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով շուրջ 2 ամիս կալանքի տակ մնացած, այնուհետև ստորագրությամբ ազատ արձակված 5 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել Է։ Նրանցից երկուսը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբայրներն են՝ Կարեն և Սուրեն Երեմյանները, ովքեր «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերն են։ Մյուսներն են՝ Արտյոմ Կարապետյանը, Ալեքսեյ Մկրտչյանը, Նարեկ Հովսեփյանը։ Մեր տեղեկություններով՝ տարեվերջին նրանք քննությունն իրականացնող ԱԱԾ-ից տեղեկացել են, որ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել Է հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվել։ Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել Էին կրակոցներ։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել Էին 1 զոհ և 2 վիրավոր, վիրավորներին տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, որոնք ճանապարհին մահացել էին։ Կրակոցների հետևանքով մահացած երեք անձանցից մեկը Լևոն Ղազարյանն Էր, որը հայտնի է Երրորդմասցի Լյովիկ անունով, մյուսը՝ 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը՝ Դերոն, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, որը մահացել Էր տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղում։ Գործով քննությունը դեռ շարունակվում Է, սպանության մեջ մեղադրվում են Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ)։ Նրանք հրաժարվում են որևէ ցուցմունք տալ, քրեական աշխարհում ընդունված է «Сухой отказ»–ով դատվել, որպեսզի անազատության մեջ որոշակի կարգավիճակ ունենան՝ դառնան գող, զոն նայող»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։