Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը հայտնել էր, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով կասկածվում է Գաստիկ մականունով անձնավորությունը:
Այսօր տեղեկացանք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված` առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ: Քաղաքացիներին կոչ է արվում հիշյալ անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12—32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյան (մականունը՝ Ծգլ),
1984 թ. ծնված Սարգիս Հախանումյան (մականունը՝ Տլե)
1984 թ. ծնված Վահան Հակոբյան (մականունը՝ Գաստիկ)