Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով առաջին դատական օրը նշանակված է մարտի 30-ին: Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Գործը քննելու է Էրեբունի և Նուբարեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Համաձայն մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` «ԱԿՄՍ», «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգներ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով: 2015թ. մարտի 4-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը, նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը` տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Հիշեցնենք, որ գործը քննած ԱԱԾ-ն yerkir.am-ին հայտնել էր, որ քրեական գործով մեղադրյալներ Սարգիս Հախանումյանը և Վահան Հակոբյանն առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր ճանաչելու վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել, իսկ Սարգիս Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել: