կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-06 11:52
Իրավական

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով շուրջ 200 անձ է հարցաքննվել, այդ թվում` Օշականցի Գևորիկը

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով շուրջ 200 անձ է հարցաքննվել, այդ թվում` Օշականցի Գևորիկը

Yerkir.am-ի տեղեկություններով` Երրորդմասցի Լյովիկի և ևս երկու քաղաքացու սպանության գործի շրջանակներում շուրջ 200 անձ է հարցաքննվել: Մեր տեղեկություններով` հիմնականում հարցաքննվել են այն անձինք, որոնց հետ Լյովիկը ժամանակին ինչ-որ խնդիրներ է ունեցել:

 

Տեղեկություններ կան, որ հարցաքննվել է նաև Օշականցի Գևորիկը` Գևորգ Մելիքյանը, թեև նա կասկածյալների թվում չէ:

 

Լուրեր են շրջանառվում, որ իրավապահներն այս գործի շրջանակներում որոնում են Գաստիկ մականունով մի անձնավորության, որի հետ Լյովիկը ժամանակին լարված հարաբերություններ է ունեցել:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` նա, սակայն, քրեական աշխարհում հայտնի անձնավորություն չէ և առանձնապես աչքի չի ընկել իր ակտիվությամբ: Բանն այն է, որ այս օրերին իրավապահներին չի հաջողվել նրան հայտնաբերել, ինչն էլ առիթ է տվել կասկածելու, որ հնարավոր է` նա կապ ունի սպանության կատարման հետ: Մեր տեղեկություններով, նա 6 ամիս առաջ մեկնել է Հայաստանից, սակայն արդյոք վերադարձել է, թե ոչ` առայժմ հայտնի չէ:

 

Հիշեցնենք, որ երեք դիմակավորված անձինք տարբեր տեսակի զենքերից կրակ էին բացել կալանավայրի ավտոկայանատեղիի ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովը` Լևոն Ղազարյանը, Դերոն` Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: Հանցագործները դեպքի վայրում էին թողել զենքերը և փախուստի դիմել` շարժվելով Նուբարաշենի շենքերի ուղղությամբ:

 

Ի դեպ, yerkir.am-ը ՀՀ Ազգային անվտանգությունից տեղեկացավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց տեղի ունեցած սպանությունների փաստով հարուցված քրեական գործն ԱԱԾ-ն արդեն ընդունել է վարույթ: