Փոխարժեքներ
08 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Այսօր ԱԺ-ում մեկնարկել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը:
ԵՄ- Հայաստան ԽՀՀ համանախագահ Սաջադ Քարիմը նշեց, որ Երևանում «Եվրանեսթ»-ի պատվիրակները լավ ժամանակ են անցկացրել և մեծ բավականություն ստացել: «Ես պարզեցի, որ հայերենով երկու բառ գիտեմ՝ «հազար» և «դհոլ»: Հայերը հազար դհոլով կարծես մեզ ողջունած լինեն, և դրա համար մենք ձեզ երախտապարտ ենք: Մենք սկսում ենք համագործակցությունը շատ դրական հարթությունից»,- ասաց Սաջադ Քարիմը:
Նրա խոսքով՝ բարձր է գնահատվում այն փաստը, որ «Եվրանեսթ»-ի եզրակացությունները նպաստավոր են և թույլ են տալիս հանգել կառուցողական մտավիճակի:
«Ակնկալում եմ որ մեր համագործակցությունը դրական արդյունք կունենա` տեքստի նախագծի առումով, որն արդեն դրված է սեղանին: Աշխարհում Հարավային Կովկասի տարածաշրջանը շատ կարևոր է մեզ համար: Մենք մտադիր ենք քաղաքական կապիտալ ներդնել Հարավային Կովկասում՝ հանուն երկկողմ համագործակցության: Մենք եկել ենք Հայաստան՝ կառուցողական մտադրությամբ»,- ասաց Սաջադ Քարիմը: