Փոխարժեքներ
07 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Թերթը մեջբերում է անանուն իսրայելական աղբյուրի, որը հայտարարել է․ «հայտնի չէ ամերիկյան համառության կոնկրետ պատճառը», սակայն Նեթանյահուն Թրամփի հետ կհանդիպի առանձին, ինչպես նաեւ ընդլայնված հանդիպում կանցկացնի նրա հետ՝ Մերձավոր Արեւելքում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի մասնակցությամբ, ինչը հանգեցնում է այն մտքին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է որեւէ որոշում ընդունել այդ տարածաշրջանում, եւ դրա համար Վաշինգտոն են կանչել Նեթանյահուին: Բայց դժվար է կռահել, թե կոնկրետ որ ուղղության մասին է լինելու քննարկումը։
Ամերիկյան Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, կարծում է․ «կքննարկվի Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հնարավորությւոնների հարցը, եթե դիվանագիտությունը չկարողանա հասնել Թեհրանի հետ լուծման»: Միեւնույն ժամանակ նշվում է՝ տարածաշրջանում «արյունահոսում են» նաեւ այլ խնդիրներ՝ իրավիճակը Գազայում, հարաբերությունները Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ: Հիշեցնենք՝ մարտի 18-ին Իսրայելը հրաժարվեց հունվարի 19-ից գործող հրադադարի եւ գերիների փոխանակման համաձայնագրից եւ վերսկսեց պատերազմը Գազայի հատվածում: Միաժամանակ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանավոր հանդիմանական հրապարակային հայտարարությունների սրացում է տեղի ունենում։ Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։
«Եթե ելնենք այն հանգամանքից, որ Նեթանյահուի այցը Վաշինգտոն արտակարգ բնույթ է կրում, կարելի է ենթադրել՝ մերձավորարեւելյան խնդիրների ամբողջ շարքից, որոնցում ներգրավված են ԱՄՆ-ն եւ Իսրայելը, ակտիվորեն կքննարկվի դրանցից մեկը։ Նման եզրակացության համար կան անուղղակի նշաններ. Թվում է, թե պատահական չէ, որ հենց հիմա Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հերթական «կոմպրոմատն» է ներկայացրել Իրանի դեմ՝հայտարարելով «նրա եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ ուղիղ կապերի» ապացույցների առկայության, ինչպես նաեւ 2023 թ-ի հոկտեմբերի 7-ի հարձակման նախապատրաստմանը Թեհրանի մասնակցության մասին։ Ընդ որում՝ նա Իրանին անվանել է «օձի գլուխ» եւ եւս մեկ անգամ ընդգծել՝ «Իսրայելը թույլ չի տա Իրանի կողմից միջուկային զենք ստանալ», սպառնացել է ռազմական հարվածներով նրա միջուկային օբյեկտներին», — նշել է Տարասովը:
Հատկանշական է՝ Իսրայելն արդեն երրորդ անգամ է հրապարակում այս փաստաթուղթը, որում խոսվում է ՀԱՄԱՍ-ի իրանական աջակցության մասին: Իր հերթին, ակադեմիկոս եւ Իսրայելի հարցերով փորձագետ Մոհաննադա Մուստաֆան վստահեցնում է՝ «այժմ Իսրայելի համար շատ բարենպաստ է այդ տարբերակն իրագործելու հնարավորությունն՝ իրանական միջուկային նախագիծը վերացնելու նպատակով», բայց «նա դա չի անի առանց կանաչ լույսի եւ ամերիկացիների օրհնության»: Միեւնույն ժամանակ, իրանցի փորձագետները, վկայակոչելով գաղտնի աղբյուրները, Նեթանյահուի այցը Վաշինգտոն կապում են «Ամերիկայի դիրքորոշման փոփոխությունների հետ»: Նրանք կարծում են, որ դրանք ի հայտ են եկել այն բանից հետո, երբ Իրանը պատասխանել է ամերիկյան նամակին, որում նա ողջունել է անուղղակի բանակցությունները, որոնք «կարող են փուլ առ փուլ անցնել իրանական եւ ամերիկյան պայմաններով»: Այսինքն՝ Թեհրանը մտադիր է երկխոսություն սկսել անուղղակի բանակցություններից, այնուհետեւ ուղիղ կապի մեջ մտնել։ Պատճառն այն է, որ «Թեհրանը չի վստահում Թրամփին եւ մտավախություն ունի, որ նա կշրջվի իրենց դեմ եւ չի պահպանի համաձայնագիրը»: Սկզբունքորեն նման սցենարը կարող էր ձեռնտու լինել Թրամփին։ Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական եւ Սպիտակ տան հաղորդակցությունների ծառայության նախկին աշխատակից Մարկ Փֆայֆելը կարծում է՝ «եթե Իրանը երկրորդ փուլում անցնի ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների այնպես, ինչպես դա եղավ Հյուսիսային Կորեայի հետ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում»:
Ինչ վերաբերում է Նեթանյահուին, ապա Թրամփը բավարարում է նրա իրանական ձգտումները Եմենում հուսիտների դեմ ռազմական հարձակումներով եւ Իրանի դեմ պատժամիջոցներով, շարունակել է Տարասովը:
«Ինքը՝ Նեթանյահուն, հասկանում է, որ Գազայի պատերազմը չի կարող ավարտվել Իսրայելի համար «մաքուր հաղթանակով», մինչդեռ իրանական միջուկային նախագծին հարվածելը կարող է ամրապնդել նրա քաղաքական դիրքերը: Նման իրավիճակում Թրամփը ձեւավորվող նոր իրավիճակի առանցքային տարրն է, եւ Նեթանյահուի հետ նրա հանդիպումը սովորական չի լինի։ Կողմերին անհրաժեշտ կլինեն հստակ որոշումներ, որոնք մատնանշում են շահերի համընկնման կամ անհամապատասխանության փաստը, ինչը կազդի հետագա գործողությունների ռազմավարության վրա: Այս կապակցությամբ ամերիկացի փորձագետներն արձանագրում են՝ «տարածաշրջանում իրավիճակը տարբերվում է երեք ամիս առաջվա իրավիճակից», եւ որ Նեթանյահուին «դժվար կլինի համոզել Թրամփին շարունակել մինչ այժմ որդեգրած քաղաքականությունը»՝երկու կարեւոր, բայց կողմնակի պատճառներով: Մերձավոր Արեւելքում Իսրայելի քաղաքականությունը «սկսում է մեծ խնդիր ստեղծել Թրամփի համար տարածաշրջանային այլ դաշնակիցների հետ հարաբերություններում»: ԱՄՆ-ի դեմ կարող են հանդես գալ այնպիսի առանցքային դաշնակից երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Հորդանանը: Բացի այդ, Թուրքիայի եւ Իրաքի քաղաքականության մեջ ոչ բոլոր տեղաշարժերն են տեղի ունենում արեւմտյան ուղղությամբ։ Գործնականում իրանական հավասարումը կարելի է լուծել Թեհրանի հետ բանակցությունների դուրս գալու միջոցով՝ առանց նրա հետ պատերազմին պատրաստվելու թաքնված տարբերակների ու մեխանիզմների», - ամփոփում է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի