Փոխարժեքներ
08 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.
«Երեկ կրկին այցելել էի Աշոցք համայնքի Կրասար բնակավայր։
Մոտ մեկ ամիս է ինչ կրասարցիները շատ լուրջ խնդրի առաջ են կանգնած։ Տեսչական մարմինը Կրասարում բրուցելոզ էր հայտնաբերել և տեղեկացրել, որ վարակված կենդանիները պարտադիր մորթի պետք է ենթարկվեն։ Ըստ պաշտոնական տվյալների 257 գլուխ կենդանի են վարակված։
Այս հարցի կարևորության և լուծումներ գտնելու մասին մի քանի անգամ զրուցել եմ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ։
Գյուղացիները փոխանցեցին, որ արդեն մորթի է ենթարկվել 223 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի։ Այս պահի դրությամբ տուժած կրասարցիների համար կարևոր խնդիրը կառավարության աջակցության հարցն է։
Ես տեղեկացրեցի, որ այդ հարցի վերաբերյալ խոսել եմ ՀՀ֊ի Էկոնոմիկայի փոխնախարարի հետ։ Կառավարության աջակցության չափը պարզ կլինի միայն վերջնական մորթն իրականացնելուց հետո։
Կրասարի մեր հայրենակիցներին խոստացել եմ, որ տվյալ հարցը պահելու եմ իմ ուշադրության կենտրոնում»։