|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վատիկանում կիրակնօրյա պատարագը կարող է տարբերվել նախորդ կիրակի օրերից, և թարմացված տեղեկատվությունը կտրամադրվի շաբաթ օրը, ուրբաթ առավոտյան լրագրողներին է տեղեկացրել Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջության մասին ճեպազրույցի ժամանակ մամուլի գրասենյակը հայտնել է, որ պոնտիֆիկոսը շարունակում է կլինիկական բարելավումներ ցուցադրել, այժմ նա ապաքինվում է Կասա Սանտա Մարտայի իր նստավայրում՝ բազմամանրէ վարակի պատճառով հոսպիտալացվելուց հետո, որը հանգեցրել էր կրկնակի թոքաբորբի:
Հռոմի պապը դուրս է գրվել Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցից կիրակի օրը՝ մարտի 23-ին:
Վատիկանի մամուլի ծառայությունը նշել է, որ Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է բարելավվել շնչառության, շարժունակության և ձայնի առումով։ Արյան վերջին թեստերը նույնպես ցույց են տալիս նրա թոքերի վարակի հարցում աննշան բարելավումը:
Նա շարունակում է բուժումը, ինչպես նաև շարժունակությունն ապահովող վարժությունները և շնչառության հետ կապված ֆիզիոթերապևտիկ միջոցառումները։ Այժմ նրան ավելի քիչ լրացուցիչ թթվածին է պահանջվում:
Ավելին, Ֆրանցիսկոս պապը շարունակում է իր աշխատանքը և լավ տրամադրություն ունի, հաղորդում է Վատիկանի մամուլի ծառայությունը։