կարևոր
1333 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-07 18:54
Աշխարհ

Թեհրանը երբեք միջուկային զենք չի ստեղծի. Իրանի ԱԳՆ

Թեհրանը երբեք միջուկային զենք չի ստեղծի. Իրանի ԱԳՆ

Իրանը միջուկային զենք չի մշակի, քանի որ դա արգելված է երկրի ղեկավարության կողմից։ Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի՝ Արևմուտքի հետ բանակցություններում «հավասարություն» ապահովելու համար ատոմային ռումբ ստեղծելու հայտարարությունը մեկնաբանելով՝ ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Իրանը երբեք, ոչ մի դեպքում չի բռնի միջուկային զենք ստեղծելու ճանապարհը: Սա մեր ռազմավարության անբաժանելի մասն է՝ հիմնված Գերագույն առաջնորդի՝ այաթոլլահ Ալի Խամենեիի ֆեթվայի վրա (կրոնական հրահանգ),-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Բաղային:

Նրա խոսքով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցները հաստատում են Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։

«Դեռևս 1984 թվականին՝ ավելի քան 40 տարի առաջ, սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարությունն առաջին անգամ հայտարարեց, որ Իրանը մշակում է իր միջուկային ծրագրի վտանգավոր ռազմական բաղադրիչը։

Այդ մեղադրանքներն ի սկզբանե ուղղված էին հակաիրանական տրամադրությունների ստեղծմանը և Իրանի տեխնոլոգիական և արդյունաբերական առաջընթացը զսպելուն»,- հավելել է Բաղային: Նա նաև ենթադրություն է որակել Թեհրանի կողմից ատոմային ռումբի մշակման մասին հայտարարությունները: