կարևոր
757 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-07 23:42
Քաղաքական

Ընտրությունը մերն է, թե որ տեղում կլինենք և ինչ ապագա կունենանք. Արա Պողոսյան

Ընտրությունը մերն է, թե որ տեղում կլինենք և ինչ ապագա կունենանք. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Թուրքիայի մասին խոսելիս, առնվազն վերջին 20 տարիների թուրքական քաղաքականությունը` Stratejik derinlik-ից (ռազմավարական խորք, Թուրքիայի գեոպոլիտիկ ռազմավարության առանցքը) մինչև Mavi vatan (Երկնագույն հայրենիք, Թուրքիայի ջրային կամ ծովային ռազմավարության գաղափարական առանցքը), Bir millet, iki devlet-ից (մեկ ազգ երկու պետություն) մինչև համաթյուրքական միություններ, Երիտթուրքերից ու Քեմալից մինչև Աբդուլլահ Գյուլ ու Դավութօղլու, մինչև Ֆիդան ու Էրդողան ծառայել և նրանցից հետո էլ ծառայելու են նեոօսմանիզմի և թուրանիզմի գաղափարներին։

Այստեղ միակ հարցը այն է, թե մենք ունե՞նք սրան հակադրելու բան, թե մեզ էլ ծառայեցնելու են հենց այս կամ մեկ այլ կայսրության նպատակների։

Միանգամից ասեմ` եթե չունես հակադրելու բան, եթե չունես դիմադրության առանցք, դու ոչնչացվելու ես, որովհետև քո գոյությունից շահ չկա թշնամիներին, իսկ քո չլինելուց կա շահ` բաժանել կամ ստանալ քո ունեցածը։

Միանգամից ասեմ` միջազգային քաղաքականության մեջ աղավնիներ չկան, այլ կան բորենիներ ու գայլեր մի կողմից, արծիվներ ու առյուծներ մյուս կողմից, և ոչխարներ, որոնք առաջին երկուսի ավարն են։

Ինչպես հասկանում եք, աշխարհում լինում են գիշատիչներ և մնացածը, ովքեր բացառապես որպես սնունդ են առաջինների համար։

Ընտրությունը մերն է, թե որ տեղում կլինենք և ինչ ապագա կունենանք»: