|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ինչպես հայտնի է, ՀՀ ընտրական օրենսգիրքը մինչեւ ընդունելը փորձաքննության է ներկայացվել նաեւ Վենետիկի հանձնաժողովին. գրում է «Ժողովուրդը»:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ`ժամանակին իշխանությունները հանձնաժողովին ուղարկել են անգլերեն թարգմանված բոլորովին այլ տարբերակ, որտեղ, օրինակ, թեկնածուներին հնարավորություն է տրվում ընտրություններից հետո պահանջել ցանկացած տեղամասի արդյունքների վերահաշվարկ, այնինչ հայերեն տարբերակում այդ վերահաշվարկը թույլատրվում է այն տեղամասերում, որի վերաբերյալ կա հատուկ կարծիք հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց կողմից:
Ասել է թե, գրում է թերթը, իշխանությունները եվրոպացիներին ուղարկել են անհամեմատ լավ նախագիծ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, սակայն, «Ժողովուրդի» հետ զրույցում հերքել է այս լուրերը. «Իմ տարբերակները համապատասխանել են»: